15 Ապրիլի, 2020
«Ժպիտների քաղաք» հիմնադրամը անկախ երկրում ստեղծված իրավիճակից եւ արտակարգ դրությունից մշտապես աշխատել եւ շարունակել է իր գործունեությունը:

«Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում, և մենք շարունակում ենք աջակցել մեր շահառուներին»,-գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու ներկայացրել մարտի հաշվետվությունը:

«Մարտ ամսվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 63 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ:

Շնորհակալ ենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նույնիսկ այս դժվարին օրերին մեր կողքին են և շարունակում են կատարել նվիրատվություններ, որպեսզի կարողանանք օգնել մեր երեխաներին Հաղթել։

Դարձեք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։ Միասին կարող ենք կյանքեր փրկել»,-ասված է գրառման մեջ։

։
kotayk

Լրահոս