6 Հուլիսի, 2020

«Մենք օրեր առաջ գրել էինք, որ կառավարական առանձնատների տարածքում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել, դրանք զուգադիպել էին ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված հետապնդումների հետ։ Ըստ երեւույթին Նիկոլ Փաշինյանը մտավախություններ ուներ, որ ահաբեկչություն կարող են կազմակերպել իր նկատմամբ։ Այսօր տեղեկացանք, որ դրան զուգահեռ այլ միջոցառումներ էլ են ձեռնարկվել կոնկրետ վարչապետի անվտանգությունն ուժեղացնելու համար։

Արդեն 20 օր է՝ Ձկան խանութ կոչվող տարածքի ստորգետնյա գետնուղում՝ Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում մեր թղթակիցը նկատում է կարմիր բերետավորների, որոնք այստեղ են ժամանում առավոտ վաղ՝ ժամը 8-ի մերձակայքում եւ հեռանում են մեկ-երկու ժամից՝ նայած թե երբ է վարչապետի մեքենան անցնում Գրիգոր Լուսավորիչ փողոցով։ Թերեւս ժողովրդի վարչապետը մտավախություններ ունի, որ իր նկատմամբ կարող են տեռակտ կազմակերպել այս գետնուղու միջից՝ իր անցնելու պահին պայթյուն կազմակերպելով։ Դա է պատճառը, որ ներքին զորքերի ծառայողներն ամեն առավոտ հսկում են գետնուղին, որ նա բարեհաջող անցնի դեպի աշխատավայր տանող ճանապարհը», – գրում է Hraparak.am-ը։

kotayk

Լրահոս