ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքապետ Կարեն Արշակյանն ասել է , որ տան միակ արու զավակն էր, բանակից վերադարձել էր 6 ամիս առաջ։ Նա պատմել է , որ Մարմաշենում ֆուտբոլի նոր դաշտ են կառուցել, երեխաները հավաքվել, սկսկել են ֆուտբոլ խաղալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը. «Երկու թիմի են բաժանվել երևի մոտավորապես 14 հոգի են եղել, բոլորը 17-20 տարեկան երեխաներ։ Ժամը 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է սկսվել թիմերի միջև ու երևի այդ ժամանակ է երեխան հանկարծամահ եղել»,- ասel 1 նա՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության այսօրվա տվյալներով երեխայի վրա հարվածի տեղ չի եղել։ Համայնքապետի խոսքով՝ տղայի խաղընկերները պատմել են, որ վիճաբանություն է եղել, տեսել են, որ նա ընկած է գետնին և օգնություն են ցույց տվել. «Տեսել են՝ չի շարժվում, փորձել են տեղափոխեն հիվանդանոց: Բայց շտապելուց ձեռքներից գցել են, մինչև տարել են հիվանդանոց մահը գրանցվել է։ Դեռևս հայտնի չէ՝ ճանապարհին է մահացել, թե տեղում»,- նշել է նա:
Արշակյանն ասել է նաև, որ ընտանիքի վիշտը կրկնակի է. մահացածի երկու քույրերից մեկի ամուսինն էլ Ռուսաստանում ավտոմեքենայի շարժիչը միացրած է թողած եղել ու մահացել է: Այսօր նրա դին էլ պետք է տեղափոխեն Հայաստան:
Հիշեցնենք, որ երեկ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխել 20-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանությունում քննություն է կատարվել, հարցաքննվել են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։