25 Դեկտեմբերի, 2016

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 31 շենքի բակում BMW մակնիշի 87 MT 087 համարանիշի ավտոմեքենայի վրա կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ:

Ժաանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները և ոստիկանության Մաշտոցի բաժնի փորձաքրեագետը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի 6-րդ հարկի բնակչուհի, 59-ամյա Հ. Ա.-ն, իսկ BMW-ն պատկանում է նույն շենքի բնակիչ Հրաչյա Մուրադյանին:

Շարունակությունն` այստեղ

kotayk

Լրահոս