1 Մարտի, 2017
 Այսօր՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com–ը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը, ով միջին տարիքի տղամարդ է, ինքնասպան է եղել` նետվելով Կիևյան կամրջից։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

kotayk

Լրահոս