Ադրբեջանում հերթկան հիստերիան է հասունացել։ Ադրբեջանական լրատվականներին զայրացրել է այն փաստը, որ Իրանը, բավականին ողջամտորեն, Ստեփանակերտը համարում է Հայաստանի մաս: Այս մասին գրում է infoteka24-ը։
«Իրանի պաշտոնական փաստաթղթում «Խանքենդին» նշված էր որպես Հայաստանի քաղաք:
Չնայած Իրանի իշխանությունների հերքումների, ձերբակալվել են իրանական համարանիշներով երկու բեռնատարներ, որոնք ապրանքներ էին փոխադրում Խանքենդի քաղաք՝ առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության: Կնքված փաստաթղթում Խանքենդին նշված է որպես Ստեփանակերտ և Հայաստանի քաղաք», – գրում է ադրբեջանական լրատվական աղբյուրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, Որոտան գյուղի մոտակայքում, Գորիս-Կապան ճանապարհահատվածում, անօրինական կերպով տեղադրված ոստիկանական կետում ադրբեջանական ոստիկանությունը բերման էր ենթարկել իրանցի երկու բեռնատարի վարորդի: Ամենայն հավանականությամբ, այս փաստաթուղթն առգրավվել է այս վարորդներից մեկից: