5 Դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի Գանձակ սուպերմարկետին հարակից տնակներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՈՒԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին, մարվել 13.31-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

kotayk

Լրահոս