20 Նոյեմբերի, 2017

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում Սևանի վարչական շրջանում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Մովսես Գասպարյանի վարած ВАЗ 21099 մակնիշի B 037 AP 152 ՌԴ պետհամարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 35 MX 437 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Ծովագյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Գևորգյանը, նրա մյուս ուղևորներ, համագյուղացիներ, 30-ամյա Գեղամ Սարգսյանը, 31-ամյա Արթուր Պետրոսյանը և ВАЗ 21099-ի վարորդ Մ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները:

Մանրամասները՝ այստեղ:

kotayk

Լրահոս