22 Հուլիսի, 2017

Երեկ՝ հուլիս 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի, Մ. Հարությունյան փողոցի բնակիչ 26-ամյա Նարեկ Օհանյանը Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա. Մանուկյան փողոցի բնակիչ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին:Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,վրաերթի ենթարկված երեխան` ով սովորում էր Շղարշիկի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում, տեղում մահացել է, իսկ վարորդը, երեխային թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, թե որտեղ է գտնվում Lexus-ի վարորդը և բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը մեղայականով ներկայացել էԿապանի ոստիկանություն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

kotayk

Լրահոս