24 Ապրիլի, 2020

Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մյուս բռնազավթված նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու բնաջնջումը 1914-1918թթ. Հայոց ցեղասպանության ամենամեծ ալիքն էր` Հայոց Մեծ Եղեռնը, որը կազմակերպեցին և իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանակները` երիտթուրքերը, Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական իշխանությունները հայկական վիլայեթներից ու Թուրքիայի հայաբնակ մյուս շրջաններից բռնի տեղահանեցին ու խոշտանգեցին ողջ արևմտահայությանը։ Զանգվածային կոտորածների ու տեղահանությունների զոհ դարձավ 1,5 մլն հայ։

Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:

kotayk

Լրահոս