23 Հունվարի, 2017

Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հովսեփյան փողոցի 24/3 շենք, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված շենքի թիվ 52 սենյակում հայտնաբերել են 45-ամյա Տիգրան Կալմախյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և Տ. Կալմախյանը հանկարծամահ է եղել։

Մանրամասները՝  shamshyan.com  կայքում

 

kotayk

Լրահոս