7 Հուլիսի, 2020
Գյումրիում հուլիսի 4-ին կախված վիճակում հայտնաբերվել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխովի դին: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Գրել էինք, որ 20-ամյա երիտասարդը ծառայում էր ՈԴ 102-րդ ռազմաբազայում եւ ինքնասպանությունից առաջ գրություն էր թողել:

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ գրություն է թողել երիտասարդ տղան: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջինս գրել է. «Իմ այս քայլում ոչ մեկի չմեղադրեք։ Ես շատ վատ վիճակում եմ հայտնվել»:

Ի դեպ, իրավապահները պարզել են, որ նա խաղատներ այցելելու մեծ հետաքրքր ություն է ունեցել եւ շատ պարտքեր է կուտակած եղել:

kotayk

Լրահոս