30 Օգոստոսի, 2021

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հայտնում են, որ այսուհետ ՔՊ խմբակցության միջանցքով հնարավոր չէ ԱԺ շենքից դուրս գալ։

«ՉԻ». Տեսել ե՞ք Դանելիայի «Не горюй!» ֆիլմը: Անպայման նայեք: Այնտեղ Բենժամեն Գլոնտին անցնում է իշխան Վամեխ Վախվարիի կողքով: Ու իշխանը նրան պատժում է, որ կողքով անցնելիս իրեն չի խոնարհվել:

Հիմա ՔՊ-ն իշխանական խմբակցություն է: Դե, եթե իշխանական խմբակցություն է, ուրեմն՝ նրա պատգամավորներն էլ իշխաններ են: Իսկ եթե իշխաններ են, ուրեմն՝ պետք է նրանց համապատասխան կերպով վերաբերվել: Տեսնելիս պետք է խոնարհվել:

Լրագրողներն էլ ոչ մի կերպ չեն ցանկանում խոնարհվել: Մեր իշխաններն էլ նրանց պատժում են. ասում են՝ մինչև չխոնարհվեք, մեր միջանցքով չանցնեք: 

Հ.Գ. Ինչ-որ տհաճ ասոցացիաներ է առաջացնում սա: Մեկն էլ կա, որ Հայաստանին ասում է՝ մինչև չխոնարհվեք, մեր միջանցքով չանցնեք:

kotayk

Լրահոս