3 Սեպտեմբերի, 2021

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

 

kotayk

Լրահոս