5 Ապրիլի, 2020

Այսօր ՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:50-ի սահմանում, Հրազդանի կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի ժողովրդին հայտնի «Մալականի այգի» տանող ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 31 ՍԼ 880 համարանիշի և ՎԱԶ-2121 մակնիշի 36 ՕT 402 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. 3-ը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

kotayk

Լրահոս