12 Հուլիսի, 2020

Այսօր, առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ: Ինչ որ ժամանակ գտնվում էր Վրաստանում: Երեկ որոշել է վերադառնալ: Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է: Նրա նկատմամբ հետապնդում է իրականացվում արդեն մոտ 2 տարի:

Վերջերս իրավապահները հաղորդագրություն տարածեցին, թե նրա նկատմամբ կիրառված համաներման հիմքում նորածնին հայր ճանաչելու որոշումն է դրված, իրավապահները գենետիկական անալիզ էին արել և պարզել, որ նա երեխայի հայրը չէ:

kotayk

Լրահոս