10 Հունվարի, 2022

Ղազախստանի ՆԳՆ-ի Ժամբիլի շրջանի վարչության պետ, գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ղազախստան»-ը, հաղորդում է «Իզվեստիան»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են:

2017-ից 2019 թվականներին Սուլեյմենովը զբաղեցրել է երկրի ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2016-2017 թվականներին գեներալ-մայորը ղեկավարել է նախարարության վարչությունը Հարավային Ղազախստանի մարզում, իսկ 2014-ից 2016 թվականներին՝ Կիզիլորդայի շրջանում: 2013-ից 2014 թվականներին Սուլեյմենովը ղեկավարել է երկրի ՆԳՆ Քրեական ոստիկանության կոմիտեն։

kotayk

Լրահոս