11 Հունվարի, 2022

Սահմանին սադրանքներ, միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ։ Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Սահմանային իրավիճակը վերջին ժամանակահատվածում գնահատում եմ ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել լարվածություն»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարը հորդորեց քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և դրան վստահել:

«Եվ դուք համոզվել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից: Միգուցե, մեկի գնահատմամբ մի փոքր ուշ,  մեկի գնահատմամբ շատ օպերատիվ, մենք տեղեկատվությունը տրամադրել ենք, և հանրությունը իրազեկվել է»,- ասաց Սարգսյանը:

 

kotayk

Լրահոս