3 Սեպտեմբերի, 2021

Դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Գրիշայի Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի /Սերիա Ա N 0003909/ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը:

Ըստ այդմ՝ առաջնորդվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման կարգի» 89-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով՝ դադարեցվել է «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Մալախյանի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ գործողությունը»,- ասված է հայտարարության մեջ:

kotayk

Լրահոս