mnews

30 Նոյեմբերի, 2016
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական դեպք տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում երիտասարդ կնոջ դի կա։

Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված տան լոգարանում հայտնաբերել են 30-ամյա Տ. Կ.-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից։ Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս