27 Մայիսի, 2020
 Երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հրայր Մ.-ն և հայտնել, որ մայիսի 23-ին, ժամը 04:00-ին իր նորածին դստերը Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց երեխան մահացել է:

 Հրայր Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

kotayk

Լրահոս