21 Հոկտեմբերի, 2021

ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետի պաշտոնում Լաերտ Խաչատրյանին փոխարինել է Սերգեյ Մանուկյանը։ Լաերտ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ։

Մանուկյանն իր հերթին տարիներ շարունակ եղել է ՀՀ ԿԱ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի պետը։

Հատկանշանական է, որ Սերգեյ Մանուկյանը նշանակվել է այն ղեկավար պաշտոնում, որի տեղակալը՝ կադրերի գծով, Արամ Գասպարյանն է։ Exclusive.amի տեղեկություններով՝ Մանուկյանը Գասպարյանի երեխաների քավորն է։

Իր հերթին, Արամ Գասպարյանը, մեր տեղեկություններով, այս իշխանությունների կողմից իբրև թե մերժված, ո՛չ ավել, ո՛չ պակաս, պատերազմում պարտված ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հորեղբոր որդին է։

Ստացվում է՝ այս մարդիկ բոլորը նախկին ոստիկանապետերի օրոք նշանակված կադրեր են, որոնք մի պաշտոնից մյուսը փոխատեղվելով՝ կարծում են, թե «սրբադասվեցին» և այլևս «նախկին» չեն։ Ստացվում է, որ նախկինի պես ու նույնիսկ նախկինից ավելի խայտառակ դրսևորումներով շարունակվում են քավորասանիկական հարաբերությունների բերումը պետական համակարգ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս