mnews

5 Հունվարի, 2017

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչի ինքնությունը պարզվել է:

Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Վերջիններս ավելի վաղ տեղեկացրել էին, որ ահաբեկիչը Ղրղզստանի կամ Ուզբեկստանի քաղաքացի է: Այժմ, թեև Չավուշօղլուն հայտարարել է, որ ահաբեկչի ինությունը բացահայտված է, սակայն նա հանցագործությունը կատարողի անունը չի նշել:

Հիշեցնենք, որ Նոր տարվա գիշերը Ստամբուլի Ռեյնա գիշերային ակումբում ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց վրա, որի հետևանքով զոհվել է 39, վիրավորվել 69 հոգի: Զոհվածների թվում կան 16 օտարերկրացիներ, նրանցից 5-ը՝ հայեր են:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:

kotayk

Լրահոս