24 Հունիսի, 2020
2020թ․ հունիսի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Վ.Հ.-ն 2018թ-ի մարտին հանդիպել է ոմն Ռ.Մ.-ին, ով նախկինում աշխատել է ՀՀ ԶՈՒ-ում և վերջինիս հետ համաձայնության է եկել իր որդուն, ազատի պարտադիր զինվորական ծառայությունից, որի դիմաց Ռ.Մ.-ն հանդիպման ժամանակ պահանջել է հարցի լուծման համար 7.000 ԱՄՆ դոլար գումար:
Այնուհետև քաղաքացի Վ.Հ.-ն առձեռն Ռ.Մ.-ին փոխանցել է 6500 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 500 ԱՄՆ դոլարը խոստացել է փոխանցել վերջում:

Դեպքի առթիվ 18.06.2020թ.-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում 18.06.2020թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

2020թ․ ՌՈ աշխատակիցների կողմից հունիսի 18-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս կաշառք տալու և ստանալու ևս մեկ դեպք է բացահայտվել, որտեղ 2018թ-ի նոյեմբեր ամսին, N զորամասի նախկին զինծառայող, Ա.Մ.-ն նույն զորամասում հայտնաբերված խաղտումը թաքցնելու համար, որպես կաշառք, Յ.Հ.-ից պահանջել է 600.000 ՀՀ դրամ գումար՝ որպեսզի հայտնաբերված խախտումները չփաստաթղթավորելով թաքցնի: Այնուհետև Յ.Հ.-ն ձեռք բերված պայմանավորվածությամբ Ա.Մ.-ին որպես կաշառք տվել է 300.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում 22.06.2020թ.-ին ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քր. օր.-ի 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՌՈ աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալներն իրացնելիս հունիսի 19-ին կաշառք տալու և ստանալու ևս մեկ դեպք է բացահաըտվել N զորամասի Ա.Մ.-ն, 2016թ.-ի հունվարի ընթացքում կատարել է նույն զորամասի իրային պահեստի նյութական միջոցների ստուգում և հայտնաբերելով 50.000 ՀՀ դրամ գումարին համարժեք նյութական միջոցների պակասորդ, տվյալ պահեստի պետ Ս.Ս.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու, որպես կաշառք Ս.Ս․-ից պահանջել և 2016թ.-ի փետրվարի ընթացքում նրանից անձամբ ստացել է 50.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում 22.06.2020թ.-ին ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քր. օր.-ի 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

kotayk

Լրահոս