6 Դեկտեմբերի, 2021

Երեկ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում հայտնաբերել են և ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Տ. Պապիկյանին։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված տեղեկությունները հավաստի են եղել, որ Տ. Պապիկյանը 2018 թվականի օգոստոսից ՌԴ Հյուսիսային Օսիայի ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից եղել է հետախուզման մեջ։

Աղբյուրի տեղեկություններով, նա հետախուզվում էր ՌԴ Քր.օր-ի 322 հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչություն) մեղադրանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս