21 Սեպտեմբերի, 2021

Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ։ Այս մասին լրագրողներին ասել է Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Սասուն Միքայելյանի՝ «Եռաբլուր» պանթեոնի հայտարարությանը։ Փոխանցում է 24news.am-ը։

«Հայաստանի համար այսօր պատմական օր է։ Անկախությունը նվիրական իղձ է եղել բոլորիս համար։ Այսպիսի օրով նման շատ փոքր մարդկանցից խոսելու իմաստ էլ չկա․․․

Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»,-ասել է Սուքիասյանը և շնորհավորել քաղաքացիներին անկախության օրվա կապակցությամբ։

Հիշեցնենք, որ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարց էր հնչել՝ ի՞նչ կասեք բոլոր նրանց, ովքեր Վազգեն Սարգսյանին են սկսել քննադատել։ Սասուն Միքայելյանը ճշտել էր՝ ո՞ւմ նկատի ունեք, լրագրողը պատասխանել էր՝ Խաչատուր Սուքիասյանին։

«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ ա, որ Վազգեն Սարգսյանին քննադատի կամ չգիտեմ։ Մարդ պիտի իր անցած ուղուն, ճանապարհին՝ Արցախյան 1-ին ազատամարտից մինչև էսօր, մի հատ հետահայցք գցի, մեր պետությանը, անկախ պետականությանը, նոր Վազգեն Սարգսյան… (խմբ․՝ ասի)։

Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որ կարողացավ ազատագրել 8000 քմ տարածք, ոչ թե մենակ ինքը, այլ՝ ազգովի, ինքը կարողացավ համախմբել», -ասել էր Սասուն Միքայելյանը։

 

kotayk

Լրահոս