7 Մարտի, 2017
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին ձորն ընկած ավտոմեքենայի ուղևորուհին հիվանդանոցում մահացել է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը և հիշեցնում, որ փետրվարի 25-ին, ժամը 2.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին ընկել էր ձորը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մարտի 6-ին, ժամը 8.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց ընդունված ուղևորուհին՝ 1996 թ. ծնված Թամարա Մելքոնյանը, նույն օրը, ժամը 7.45-ին, մահացել է:

 

kotayk

Լրահոս