3 Դեկտեմբերի, 2021
Գործող իշխանությունների երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Անսահման է նաև նրանց՝ ցանկացած պարագայում իրենց ուզածին հասնելու միջոցների մեջ խտրություն չդնելու՝ հաճախ խիստ զավեշտալի մղումը:

Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ քիչ առաջ, Վեդի քաղաքում «Իմ հզոր հայրենիք» կուսակցության՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում համայնքապետի թեկնածու Սպարտակ Թարթիկյանի եզրափակիչ միջոցառման ժամանակ, որին, ի դեպ, մասնակցել է շուրջ 3000 մարդ, կազուսային միջադեպ է տեղի ունեցել:

Մեր խմբագրություն զանգահարած վեդեցիների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գիտությամբ ու անմիջական հորդորով՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ ոստիկանական ուժերը փորձել են ցրել հավաքը, անջատել են հոսանքը, որ չկարողանան միջոցառումն անցկացնել:

«Ոստիկանները փորձում էին գողանալ Սպարտակ Թարթիկյանին ու տանել, սակայն ժողովուրդը շրջափակեց նրանց ու թույլ չտվեց, որ թեկնածուին տանեն»,- ասացին մեր զրուցակիցները:

Հիշեցնենք, որ Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հենց Գարիկ Սարգսյանն է առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկնածու:

kotayk

Լրահոս