24 Մայիսի, 2020

ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2

Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի,Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ։ Որքանո՞վ են իրական «առերևույթ» հարուցված քրեական գործերը։ Համենայն դեպս, հիշենք, որ այս քաղաքապետերը իշխող ՔՊ-ից չեն։ Որքան հիշում եմ, Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետի դեմ էլ է հարուցված քր․ գործ, ով էլ ԲՀԿ-ական այլ գործչի հետ միասին պատանդներ են պահվում․ «Տե՛ս, հա Գագիկ Ծառուկյան, խելոք մնա․․․»։
Հերթական անգամ հիշեցի մղձավանջային 90-ականները, երբ 1992թ․ սպանվեց Աշտարակի քաղաքապետ , ոչ ՀՀՇ-ական, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանը։
Բարեբախտաբար, առայժմ չեն սպանում, բայց ահաբեկում են, ներխուժում բնակարաններ, խուզարկում, ծեծում, ջարդում։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
kotayk

Լրահոս