Ամեն դեպքում սա ևս քիչ է, քանի որ մեր հարևան Վրաստանում, որին ՀՆԱ-ի մրցավազքում ամեն գնով փորձում է անցնել մեր վարչապետը և բազմիցս է հայտարարել, որ Հայաստանը գումարի խնդիր չունի, որոշել են 3 գարնանային ամիսների համար 1 միլիոն 200 հազար լույսի և 650 հազար գազի սպառողներին առանձին-առանձին փոխհատուցել համապատասխանաբար ամեն ամիս մինչև 200 կիլովատ լույսի և մինչև 200 խորանարդ մետր գազի սպառած կոմունալ ծախսերը, որոնց նաև գումարվում են աղբի և ջրի վարձավճարները…”Ջավախք” հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանի տվյալների համաձայն՝ բոլոր կոմունալ զեղչերից օգտվող ընտանիքների օժանդակությունը կկազմի 70 հազար դրամից ավելի գումար…
Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են մաքսիմալ 12 հազար դրամի միանվագ փոխհատուցում տրամադրել, երբ Վրաստանի իշխանությունների պատրաստած փաթեթը 70 հազար դրամից ավելի է (հաշվարկը կատարված է Վրաստանում գործող գներով)…
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից