mnews

22 Մայիսի, 2020
 Հրապարակի տեղեկություններով Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանին  օրերս փիլոնազրկել են, իսկ այսօր  կանչել Մայր Աթոռ՝ կարգալույծ անելու: Պատճառը եկեղեցու սպասավորի հաճախ հնչեցրած հրապարակային  տեսակետներն են՝  իշխանություններին ուղղված քննադատությունները:

 Օրինակ  մի քանի ամիս առաջ այս սպասավորը պատասխանելով հոգեւորականներին ուղղված վարչապետի քննադատություններին ասել է.«Ես իրենց գալուց մեկ տարի առաջ եմ ասել իմ համայնքին, որ մեծ դավադրություն է կազմակերպված հայ տեսակի  հանդեպ, և այսօրվա հակաքրիստոսի խամաճիկը պիտի լինի ղեկավար, անունն էլ եմ ասել»:

Եկեղեցու սպասավորին կարգալույծ անելու որոշումը կայացվել է օրերս, երբ նա կրկին Ահարոն քահանան  այս անգամ էլ չլռեց  Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ:  Նա  ասել է, որ  այդ կոնվենցիայի վավերացումը «ներանձնական շահից դրդված քաղաքական առևտուր է Եվրոպայի, ես կասեի` Գեյրոպայի հետ»,  «Նորմալ, բարոյական նկարագիր ունեցող մարդիկ լավ հասկանում են, թե ինչ դավադրություն է իրականացվում հայ տեսակի դեմ: Երկար չի՛ տևի, վստահեցնում եմ Ձեզ: Օրենքներ ընդունողներն իրենց ընտանիքի բարոյական սկզբունքների ու նկարագրի սահմաններում են դիտարկում և ընդունում»։ Մեզ չհաջողվեց լսել Մայր Աթոռի պարզաբանումները եւ կհրապարակենք այն ստանալուն պես:

 

kotayk

Լրահոս