28 Ապրիլի, 2020

Փաստաբան Հրանտ Անանյանը տեղեկացնում է․

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(դատավորներ պարոն Ա.Ազարյանի և տիկին Ն.Հովակիմյանի) ամբողջությամբ բավարարեց իմ վերաքննիչ բողոքը, բեկանեց և փոփոխեց ավագ քննիչ Միքայել Զադոյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4 մասի 2 կետով մեղավոր ճանաչելու և 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը, նրան ճանաչեց անպարտ և արդարացրեց: Խորին ձևով շնորհակալ եմ իրական արդարադատ դատավորներից անկախ և անկաշկանդ, անաչառ դատական ակտի համար»։

Հիշեցնենք, որ կաշառքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է տվել քաղաքացի Բաբկեն Գասպարյանը: Վերջինս, մասնավորապես, ասել է, որ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում (Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը, ըստ գործի նյութերի, հարվածել է իր հետ վիճաբանած մի քաղաքացու՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս):

kotayk

Լրահոս