23 Նոյեմբերի, 2021

44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան, պատմում է՝ որդին սիրում էր կյանքը, ուներ մեծ երազանքներ, գրում է 168.am-ը:

Հայկ Մելիքյանը հայրենիքի պաշտպանությանը զորակոչվել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո. 2020 թվականի հոկտեմբերի 12-ին  հայրենիքի պաշտպանը  զոհվել է Հադրութի «Ջուվառլու» կոչվող տարածքում:

Տիկին Նաիրան ընդամենն օրեր առաջ է գտել իր տղայի մասունքները. նա այսօր ու ամեն օր հանրությանը դիմում է սթափության կոչով՝ խնդրելով չուրանալ ընդամենը մեկ տարի առաջ զոհված հազարավոր տղաների հիշատակը.

«Հոկտեմբերի 12-ին իմ մինուճար երեխան նահատակվել է այս անիրավ, ապիկար իշխանությունների ապիկար գործողությունների, դավաճանության հետևանքով:

Մեկ տարի երկու ամիս անց ես վերջապես գտել եմ իմ երեխայի կմախքը և ուրախացել եմ, որ ևս 20 տարի չեմ ապրելու՝ ինձ հարց տալով՝ ուր է իմ երեխան:

Ես հիմա կոչ եմ անում բոլորին՝ դուրս գալ փողոց, ընդամենը դուրս գալ՝ մեր 5000 նահատակված անմեղ երեխաների հիշատակի համար, մեր երկրի համար, որ վաղը թուրքը չմտնի Երևան ու արդեն ձեր երեխաներին չմորթի: Եթե ես՝ միայնակ մայրս, որ կորցրել եմ ամեն ինչ, իմաստ չունեմ իմ կյանքը ապրելու, այսօր կարողացել եմ դուրս գալ փողոց, որ դեռ երեխայիս չեմ հուղարկավորել, դեռ  ԴՆԹ թեստավորումը շարունակվում է, ուրեմն դուք պարտավոր եք»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

kotayk

Լրահոս