Միացյալ Նահանգներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար:Նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող ինտենսիվ բախումների մասին հաղորդագրություններով ու ուշադիր հետևում է մարտերի, ինչպես նաև զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններին», – ասված է հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ու էսկալացիայի կանխման համար»։
«Իրավիճակի ներկայիս սրումը վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին»,- նշվում է հայտարարության մեջ։