20 Սեպտեմբերի, 2022
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

Հրամանում ասվում է.

Ani Product

«Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝

Ani Product

Հրամայում եմ՝

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 19-ից»:

Tert.am-ը Դատախազության կառուցվածքային փոփոխություններից տեղեկացել էր, որ Սևակ Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակել էր Աննա Վարդապետյանը՝ ազատելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից։

Լրահոս