3 Օգոստոսի, 2022

Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևան:

Վիրավորումները, ըստ նախարար, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք:

kotayk

Լրահոս