20 Մայիսի, 2022

Այսօր՝ մայիսի 20–ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը տեղի չի ունենա եղանակի պատճառով։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը տեղի կունենա վաղը ժամը 18։00–ին։

«Շատ կարեւոր է վաղվա հանրահավաքին ձեր մասնակցությունը՝ Նիկոլ Փաշինյան–Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։ Ձեր մասնակցությունը շատ կարեւոր է, մասնակցելով վաղվա հանրահավաքին դուք «ոչ» եք ասում էս կապիտուլյանտին, «ոչ» եք ասում երկիրը նոր զիջումների տանելուն, եւ ուղերձ եք հղում ամբողջ ժողովրդին, որ այս մարդը, ով ժողովրդին մոլորեցնելով հայտնվել է իշխանության ղեկին, այլեւս չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու, ՀՀ–ն ներկայացնելու»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։

kotayk

Լրահոս