21 Սեպտեմբերի, 2022

Պատերազմում զոհված հադրութցի Ժորա Սահակյանի մայրն է, տիկին Զորանուշը։

Ani Product
Ani Product

Նա թույլ չտվեց ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանին իր որդու շիրիմին ծաղիկ տեղադրել:

ՔՊ-ական պատգամավորը մինչ այդ փորձում էր շահել զոհվածի մոր սիրտը, բայց արագ հեռացավ, երբ նրան լրագրողը հարցեր ուղղեց:

Ավելի ուշ՝ զոհվածի մայրը լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչու մոտ չթողեց ՔՊ-ականներին։

«ՔՊ–ական 4 պատգամավորին և Անահիտ Ավանեսյանին չեմ թողել մոտենան երեխուս շիրիմին։ Ես Հադրութի շրջանի Տող գյուղից եմ։ Ես ամեն ինչ եմ կորցրել, էլ վախենալու բան չունեմ։ նիկոլը մեզ ամեն ինչից կտրեց. տնից, տեղից, հողից, էրեխուց, ամեն ինչից։ Բա խի՞ պիտի չպայքարեմ։ Ես վախենալու բան չունեմ…»։

Սահակյան Ժորան Հադրութի Տող գյուղից էր։ 2019-ի հուլիսին էր զորակոչվել բանակ։ Մարտակերտում էր ծառայում։

Պատերազմի առաջին օրվանից կռվի ամենաթեժ կետերում էր. սկզբում Մարտակերտի, ապա՝ Մադաղիսի դիրքերն էր պաշտպանում։

Հոկտեմբերի 23-ին նրան իր գումարտակի հետ տեղափոխում են Մարտունի-2 ու վստահում Մոնթեի ազատագրած Ուրյան լեռան բարձունքների պաշտպանությունը։ Շուրջ 7 օր Ժորայենց խումբը թշնամու հետ անհավասար մարտեր է մղում, բայց դիրքն այդպես էլ չի զիջում։

2020թ-ի հոկտեմբերի 30-ին, այդպես էլ չկարողանալով գրավել այդ դիրքերը, թշնամին դրանք հրթիռահրետանային և ավիահարվածների է ենթարկում։ Իր 17 զինակից ընկերների հետ միասին զոհվում է նաև գնդացրորդ Ժորան։

Հայրենի Արցախի պաշտպանության համար հադրութցի այս տղան իր կյանքը դրեց զոհասեղանին։ Ավաղ, այսօր ոչ Ժորան կա, ոչ էլ Ժորայի հայրենի Տող գյուղը։

Հիշատակդ վառ, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։

Ժորան 19 տարեկան էր
։

 

 

 

 

Լրահոս