19 Սեպտեմբերի, 2022

Հայաստանը դիմել է Եվրադատարան՝ պահանջելով Ադրբեջանի դեմ անհապաղ կիրառել հրատապ միջոց: ՄԻԵԴ ուղարկված նոր դիմումը պայմանավորված է գերության մեջ ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանի սպանությամբ: Շաբաթ Հայաստանին փոխանցված 32 դիերի մեջ էր նաև Գիշյանի մարմինը: Մինչդեռ հարձակումից ժամեր անց ադրբեջանական տելեգրամ ալիքները հրապարակել էին տեսանյութ, թե իբր օգնում են վիրավոր հայ զինծառայողին:

Ani Product

«Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ: Այսօր արդեն տեղեկացրել ենք ՄԻԵԴ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, դա պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից»,- ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ:

Ani Product

ՄԻԵԴ-ն ավելի վաղ Բաքվին պարտավորեցրել էր մինչև սեպտեմբերի 22-ը տեղեկություն տրամադրել ադրբեջանական տեսանյութերում երևացող հայ գերիների մասին: Եվրոպական բարձր ատյան Հայաստանը դիմել է՝ հորդորելով չսպասել վերջնաժամկետին, արագ միջանկյալ միջոց կիրառել: Տեղեկությունը կուղարկվի նաև Հաագայի դատարան:

Լրահոս