12 Օգոստոսի, 2022

Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում փնտրել է միջուկային զենքի հետ կապված փաստաթղթեր, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Չի նշվում՝ արդյոք փաստաթղթերը վերաբերել են ԱՄՆ-ին կամ այլ երկրին պատկանող զենքի, և արդյոք դրանք հայտնաբերվել են։

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն ներխուժել է Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքը, այդ թվում՝ բացել իր անձնական պահարանը: Դոնալդ Թրամփը այդ ժամանակ Նյու Յորքում էր:

kotayk

Լրահոս