12 Օգոստոսի, 2022
Սիրելի՛ երիտասարդներ,
ընդունեք իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Երիտասարդությունը յուրաքանլյուր անձի կյանքի լավագույն ժամանակաշրջանն է. երիտասարդությունը ուժ է, կորով, հաջողություն, նպատակասլացություն, ինչու չէ՝ խենթություն և երազանքներին հասնելու անհագ մղում:
Սիրելի՛ երիտասարդներ,
անկեղծորեն մաղթում եմ, որ երբեք չկորցնեք ձեր լավատեսությունը, որևէ պատճառով հետ չկանգնեք լավագույնին հասնելու ձեր ճանապարհից, առաջ գնացեք՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները, ինքնակրթվեք, զարգացեք, ձեր ամեն օրը լցրեք գիտելիքի անսպառ պաշարով, ձեզ շրջապատեք լավագույն մարդկանցով ու ընկերներով ու չնահանջեք ձեր երազանքից, ինչ էլ որ պատահի:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզի բոլոր երիտասարդներին. դուք ամենալավն եք ու հավատացած եղեք, որ անձամբ իմ և մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում եք թե՛ դուք և թե՛ ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն:
Դրական և հիշարժան օր եմ մաղթում բոլորիդ:

Լրահոս