21 Հունիսի, 2022

Արմանը ծառայելիս է եղել Ստեփանակերտի Ցոր զորամասում, երբ սկսվել է պատերազմը։ Արմանին զորամասից տեղափոխել են պատերազմի թեժ կետեր՝ Հադրութ, Ջրական, սակայն մորն ասել է՝ «Մեր զորամասի բունկերում ենք, մեզ բան չկա»։

Ani Product

Հոկտեմբերի 8-ին Արմանը վերջին անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ, ասել, որ եթե երկու օր չզանգի, չանհանգստանան, սակայն․ «Էլ չզանգեց ու իմացանք․․․»- հուզմունքով ասում է մայրը։

Ani Product

Գայանե Դավթյանը Ռուսաստանում էր գտնվում՝ աշխատանքի նպատակով, հոկտեմբերի 10-ին որդու լուրն իմանալով՝ միանգամից վերադառնում է Հայաստան։

Չինարի- Համով,հոտով,տնավարի
arman ev mayr

«Ինձ զանգեցին մորգից, ասեցին՝ Արմանը ի՞նչ նշաններ ունի, ես էլ ասում էի՝ ի՞նչ եք ասում… Արմանի ոտի տակը խալ կար, ասեցի, սկզբում չէին գտել, հետո երևի գտան, ասեցին՝ վռազ արի»։

Մոր խոսքով՝ որդու դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։ «Գնացի մորգ ու տեսա երեխին հետևից, թիկունքից էր վիրավոր, ասում են՝ տանկ ա շուռ եկել, ինքը տանկի հրամանատար էր։ Ստեփանակերտում էլ՝ Ցորում, մինչև պատերազմը ինքը դասակի հրամանատարին էր փոխարինել»։

Գայանեն միայնակ է մեծացրել որդուն, մեկնել արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա որդու երազանքներն ու նպատակներն իրագործել։ Սակայն պատերազմը Գայանեից խլեց մինուճարին՝ իր կյանքը իմաստին։

«Ես աշխատում էի Ռուսաստանում, Արմանիս տատի մոտ եմ թողել, գնացել Ռուսաստան, ամեն ինչ արել եմ, որ ինքը իրա ուզածին, իրա նպատակներին հասնի»։

arman

Մայրն ասում է՝ որդին էլ ձգտում էր լավագույնին, լավ է սովորել, օլիմպիադաների մասնակցել, ասմունքի և երգի մրցույթների մասնակցել, սպորտում մեծ հաջողություններ գրանցել: Դպրոցն ավարտելուց հետո Արմանը անվճար ընդունվել է Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

Մայրն ասում է՝ որդին նաև լավ մաթեմատիկա գիտեր, որոշել էր այդ ուղղությամբ շարունակել կրթությունը, սակայն մրցույթներից մեկի ժամանակ սխալ գնահատական ստանալուց հետո կտրուկ փոխել էր մտադրությունը և որոշել իրավաբան դառնալ՝ իրավունքները պաշտպանել կարողանալու համար։

Արմանը հայրենասեր էր, խիստ էր, միաժամանակ՝ բարի՝ ասում է մայրը։ «Ընկերների համար պապա ա եղել, իրանք բոլորն են դա ասում, բոլորին իրա թևերի տակ առած»։

Լրահոս