20 Սեպտեմբերի, 2022

Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի: Այս մասին հայտնում է parstoday.com-ը՝ նշելով, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն։

Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ՝ նա ասել է, որ «Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է  վերջին զարգացումները»:

Վահիդ Ջալալզադեն նաև հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և հետխորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նաև զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ արձագանքի  կապակցությամբ, նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է:

Լրահոս