30 Հունիսի, 2022

Գործարար Սամսոն Գրիգորյանը կրկին անդրադարձել է ՀԴՄ սարքերի վրա POS տերմինալ ակտիվացնելու խնդրին, որին բախվում են գործարարները: Նա մասնավորապես գրել է.

«Կենտրոնական բանկը, աչքերիս մեջ նայելով, ստեց, մոլորեցրեց։ Թե բա երկու բանկ ավելի լավ պայմաններ կտան՝ 1 տոկոս,1,7 տոկոս, 2 տոկոս առավելագույնը։ Չկա նման բան…»,- գրել է գործարարը։

Սամսոն Գրիգորյանը պնդում է`  Կենտրոնական բանկը բոլոր մյուս բանկերին հրամայել է պոս չտրամադրել և չակտիվացնել։

«Ափսոսում եմ, որ վստահել եմ: Հարգելի տնտեսվարողներ, նման բան չէի կարող երբևէ պատկերացնել, բայց իրականությունն այն է, որ մեզ ստելով ծուղակն են գցում»,- եզրափակել է գործարարը։

Հիշեցեննք, որ դեռ հունիսի սկզբին գործարարները բողոքի ձայն բարձրացրեցին` նշելով, որ Հայաստանյան բանկերը կենտրոնական բանկի պահանջով հրաժարվել են տնտեսվարողների կողմից տարիներ առաջ ձեռք բերված ՀԴՄ սարքերի վրա POS տերմինալ ակտիվացնել և պահանջում են գնել այլ մոդելի սարքեր։

kotayk

Լրահոս