13 Մայիսի, 2022
Երեկ հորինված մի գործով ձերբակալվել է քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Գործի մյուս մասնակիցը Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն է։ Անգամ մոնտաժված գաղտնի ձայնագրությունը, երբ լսում ենք ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի հետ զրույցում գումարի թեման բացում է հենց Թոռնիկ Ալինյանը։ Ընդ որում նա թեման նորից տանում է դեպի փողը, երբ Չալաբյանը փորձում է արժեքներից խոսել։

Ավետիք Չալաբյանի և Թոռնիկ Ալիյանի զրույցի սկզբի սղագրությունն ամեն բան ցույց է տալիս․

Ani Product

Թոռնիկ․

Ani Product

-Դուք ձեր բառերի մեջ շեշտեցիք, որ դուք էլ մեզ կարող եք օգնել։ Ուզում եմ հասկանալ ի՞նչ օգնության մասին է խոսքը։

Չալաբյան․

-Նայի ասեմ քեզ, կախված նրանից, թե դուք ինչ կարիքներ ունեք։ Դուք պետք է ձևակերպեք ձեր կարիքները։

Թոռնիկ․

-Մեր կարիքները կախված է ֆինանսից։ Կարող եք օգնել ֆինանսով։

Չալաբյան․

-Եթե կախված ա ֆինանսից՝ կարող ենք օգնել ֆինանսով, բայց․․․․(թոռնիկը միջամտում է)

Թոռնիկ․

-Հա պարզ ա։ Էսօրվա դրությամբ նյութականն է, ֆինանսն է, բոլորին էդ ա հետաքրքրում։ Մարդիկ ինչի համար են գոյատևում։ Գոյատևելու, ապրելու համար  ֆինանսնա պետք։

Չալաբյան․

-Ով գոյատևում է ֆինանսի համար է մտածում, ով ապրում է ֆինանսից բացի ուրիշ արժեքներ էլ ունի։

Ակնհայտ է, որ Թոռնիկ Ալիյանին Ավետիք Չալաբյանը գաղափարական առաջարկներ ուներ, բայց նա ամեն բան անում է, որպեսզի իր կողմից արվող գաղտնի ձայնագրության մեջ փողի թեման շոշափվի։ Համացանցում արդեն այս վարքը անվանում են «թոռնիկություն», իսկ ոմանք Ալիյանին համարում են Փաշինյանի «թոռնիկ»։

Չալաբյանն իհարկե ի վերջո ազատ կարձակվի ու կարդարցվի, բայց Թոռնիկ Ալիյանի վրա դաջված պիտակը ամբողջ կյանքի համար է։ Եթե նախկինում իշխանությունները քաղաքականացնում էին ուսխորհուրդները, ապա ներկա իշխանությունները նրանց դրդում են «թոռնիկության»։ Աղետալի ճանապարհ է։

Politik.am

Կիսվեք նյութով՝

Լրահոս