14 Օգոստոսի, 2022

Երկրորդ զոհը՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից: ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը հայտնել է, որ փլատակներից դուրս է բերվել կնոջ այրված դի։

Ani Product

Sputnik Արմենիային Գրիգորյանը հայտնել է, որ զոհի ինքնությունն այս պահին պարզված չէ։ Դին եղել է այրված, անճանաչելի վիճակում։ Գրիգորյանը հայտնեց միայն, որ զոհը կին է։

Ani Product

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։

Լրահոս