21 Մայիսի, 2022

«Այսպիսի պահանջը լրիվ օրինական է, քանի որ քաղաքացիներն իրենց ավանդները պայմանագրերով վստահել են Հայէկոնոմբանկին, այլ ոչ թե նրա առևտրային ծառայող հանդիսացող կառավարչին, ուստի հափշտակության պարագայում ևս բանկը պարտավոր է վերադարձնել քաղաքացիների երկարամյա ավանդներն ու դրանց տոկոսները։ Բանկի այդպիսի պարտավորությունը սահմանվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և նախադեպային դատական ակտերով։ Ավելին, մնում ենք այն կարծիքին, որ Հայէկոնոմբանկի կառավարիչը, հափշտակություն կատարելով, անմիջական նյութական վնասը պատճառել է հենց բանկին, այլ ոչ թե ապօրինի եղանակով տիրացել կոնկրետ անձանց ավանդներին, ինչը նույնպես նշանակում է, որ բանկը վաղուց պետք է վերադարձներ պահանջված ավանդների գումարները։

Հետևաբար, Հայէկոնոմբանկի հետ փոխկապակցված իշխանական օլիգարխին սպասարկող լրատվամիջոցների և այլ ուժերի՝ իմ նկատմամբ «հակազդող» գործողությունները որևէ հեռանկար չունեն, արդյունք չեն ունենալու, ինձ մոտ ընդամենը ծիծաղ են առաջացնում։ Իհարկե հասկանում եմ, որ դժվար է բացառել, որ նրանք հենց այսպիսի քաղաքացիների ավանդների հաշվին են աշխատավարձ ստանում, բայց բարոյականությունը ունի սահմաններ, իսկ գործարար համբավի մասին նույնիսկ չեմ խոսում»։

 

kotayk

Լրահոս