Մահվան ելքով ՃՏՊ Փարաքար գյուղում. shamshyan.com

2

Արմավիրի մարզում այսօր ժամը 13.00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան գնացող ճանապարհին՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 24 տան մոտակայքում, 29-ամյա Արկադի Բուդանոն իր վարած Toyota Aristo մակնիշի NN 039 TT համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կորցնելով ղեկի կառավարումը՝ բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև գազի խողովակին, բետոնյա էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը և նշում, որ վարորդ Ա. Բուդանոն տեղում մահացել է, իսկ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր, 16-ամյա Միչադիմը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։