2 Օգոստոսի, 2022

Ստամբուլ է ժամանել ուկրաինական հացահատիկով առաջին չոր բեռնատար նավը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ  երկուշաբթի առավոտյան ժամը 8.30-ին ցորենով բեռնված առաջին նավը դուրս է եկել ուկրաինական նավահանգստից:

Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:

kotayk

Լրահոս