1 Հոկտեմբերի, 2022

Թուրքիան Ռուսաստանին միանալու՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների որոշումը համարում է «միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում», հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքիան չի կարող ընդունել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների որոշումը՝ միանալ Ռուսաստանի Դաշնությանը, մանրամասնել է երկրի ԱԳՆ-ն։

«Թուրքիան հանդես է գալիս ուկրաինական հակամարտության կարգավորման օգտին՝ «արդար խաղաղության, որը ձեռք կբերվի բանակցությունների միջոցով», – հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

kotayk

Լրահոս